News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 4-ին ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի գործունեությունը մեր երկրում, ընդգծելով հատկապես  Բանկի ներդրումը`ուղղված Հայաստանի տնտեսության  կայուն զարգացման ապահովմանը: Նա շնորհակալություն է  հայտնել Բանկին` մեր երկրում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի  հետեւանքների հաղթահարման գործում աջակցության համար:

«Մենք ԱԶԲ գործունեությունը կարեւորում ենք ոչ այնքան Հայաստանում ներդրումների ապահովման, այլ` կառավարման նոր մշակույթի ներմուծման տեսանկյունից: Մեզ համար դա չափազանց կարեւոր հանգամանք է, որովհետեւ փորձում ենք ջանքեր ներդնել մեր երկրում արդյունավետ կառավարման մեխանիզմների եւ նոր կարողությունների ձեւավորման ուղղությամբ: Հուսով եմ, որ ձեր այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ արդյունավետ համագործակցության համար»,- ասել է Հայաստանի ղեկավարը:

Զրուցակիցները կարեւորել են ԱԶԲ-ի հետ համատեղ նախաձեռնված այնպիսի ծրագրերի իրականացումը, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցումը, Հայաստանի քաղաքային եւ գյուղական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը, նաեւ` տարածաշրջանային զարգացում ապահովող հետագա ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ