News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Գյումրիում Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի մատուցելիք պատարագին մասնակցելու համար 15 հազար  քաղաքացի է գրանցվել Հայաստանից ու արտերկրից: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայ կաթողիկե եկեղեցու տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Հովսեփ քահանա Գալստյանը:

«Հրապարակի կենտրոնական հատվածը բաժանվելու է 5 սեկցիաների ու ամբողջ  տարածքը արգալապատնեշվելու է: Դրանից ներս նստելու են նրանք, ովքեր արդեն ձեռք են բերել հրավիրատոմսերը, իսկ մյուսները կարող են արգելապատնեշներից այն կողմից հետեւել` ինչ կատարվում խորանի վրա»,- ասաց Տեր Հովսեփ քահանա Գալստյանը` նշելով, որ տեղադրվելու են նաեւ էկրաններ:

Խորանի տեղադրման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այն ունենալու է 26 մետր  երկարություն, 12 մետր բարձրություն:

«Գագաթին խաչ է դրված լինելու, մեջտեղում` սեղան: Պատարագը լինելու է լատինական ծեսի նման»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայ կաթողիկե եկեղեցու տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Հովսեփ քահանա Գալստյանը` նշելով, որ խորանի դիմաց տեղադրվելու են սահմանափակ թվով նստարաններ: 

Նշենք, որ Ֆրանցիսկոս պապը պատարագից հետո այցելելու է Տիրամայր Հայաստան կենտրոն, Սբ. Յոթվերք եկեղեցի, սակայն օրակարգը դեռեւս վերջնական չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ