News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

5-10 տարուց Հայաստանն ու Վրաստանը կարող են դառնալ գյուղատնտեսական մթերքների կարեւոր արտադրողներ ոչ միայն կովկասյան տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում: Նման տեսակետ է լրագրողների հետ զրույցում հայտնել Վրաստանի գյուղատնտեսության առաջին փոխնախարար Գոչա Ցոպուրաշվիլի:

Նրա խոսքով այսօր գյուղատնտեսությունը զարգանում է եւ Վրաստանում, եւ Հայաստանում, իսկ երկու երկրների խնդիրներն ընդհանուր առմամբ նման են: Գյուղատնտեսության արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ է ճիշտ օգտագործել երկու երկրների բնական հնարավորությունները ու շեշտադրում անել այսպես կոչված բրենդային ապրանքների վրա, որոնք նրանք կարող են առաջարկել թե տարածաշրջանին, թե աշխարհին: Վրաստանի ու Հայաստանի դեպքում նման ապրանքները կարող են լինել պանիրը, կոնյակը, գինին, բանջարեղենն ու մրգերը, նկատել է փոխնախարարը:

Նոդար Կերեսիլիձեի խոսքով անցյալում Վրաստանի կառավարությունը առաջնայնություն չէր համարում գյուղատնտեսությունը ու դրա զարգացմանը պատշաճ ուշադրություն չէր հատկացվում: Ավելին՝ հիմնական շեշտադրումն արվում էր ներմուծման վրա՝ ցանկացած ապրանք, որը մյուս երկրներում ավելի էժան էր, ազատ մտնում էր վրացական շուկա: Սակայն այս մոդելը, փոխնախարարի խոսքով, անցյալում է մնացել, ու այսօր Վրաստանը ձգտում է զարգացնել գյուղատնտեսական ոլորտը, ինչի կապակցությամբ արդեն բազմաթիավ լավ մեկնարկած ծրագրեր կան, որոնց արդյունքները նկատելի կլինեն ոչ հեռավոր ապագայում:

«Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում՝ մի 5-10 տարի հետո, Վրաստանն ու Հայաստանը արդեն իրական գործոն կդառնան գյուղատնտեսական ապրանքների արտադրության ոլորտում՝ ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ աշխարհի համար,- նկատեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ հունիսի 15-16-ը Թբիլիսիում անցնում է միջազգային համաժողով, որին մասնակցում են Հայաստանի ու Վրաստանի մասնագետները, գյուղատնտեսության ու առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները, նաեւ միջազգային փորձագետներ, որոնք պատրաստ են փոխանցել իրենց երկրների փորձը: Համաժողովի նպատակն է քննարկել պարենամթերային անվտանգության արդիական խնդիրները, գտնել դրանց լուծման ճանապարհներ ու գնահատել այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի արդյունավետությունը: Մասնավորապես փոքր արտադրությունների աջակցոււթյունը, միջազգային փորձագետների կարծիքով, կարող է օգնել բնակչությանը ապահովել բազմազան, որակյալ ու առավել էժանագին սննդամթերքով՝ թե Հայաստանում, թե Վրաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ