News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը պնդում է, որ Ռուսաստանը ռազմական ներուժ է աճեցնում եւ ձգտում է դրա օգնությամբ իր ազդեցության գոտին ստեղծել: Համապատասխան հայտարարությունը նա արել է  Bild թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ռուսաստանը փորձում է ռազմական միջոցներով իր ազդեցության գոտին ստեղծել: Մենք ՆԱՏՕ-ի սահմանին ռազմական ներուժի լայնածավալ ավելացում ենք դիտարկում. Արկտիկայում` Բալթիկ ծովի շրջանում, Սեւից Միջերկրական ծովն ընկած տարածքում,-պնդել է Սթոլթենբերգը: Եվ մենք գրանցում ենք ռուսական կողմի ագրեսիվ, նախապես չհայտարարված խոշոր զորաշարժեր: Մենք ստիպված ենք հակազդել դրան»:

Դաշինքի գլխավոր քարտուղարը ենթադրում է, որ ուժի դրսեւորումը եւ բանակցություններին պատրաստ լինելը  «Ռուսաստանի հետ երկխոսության լավագույն պայմանն է»: «Պարզ է, որ մենք Ռուսաստանի հետ դիմակայություն եւ նոր սառը պատերազմ չենք ուզում», - հավաստիացրել է նա:

«Այն, ինչ մենք անում ենք, պաշտպանական բնույթ է կրում», - հայտնել է Սթոլթենբերգը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն չի ձգտում   «հակամարտություն սադրել, այլ ուզում է կանխարգելել դա»: «Արեւելքում զորքի տեղակայումը համարժեք հակազդեցություն է Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին», - պնդել է նա:

Միաժամանակ Սթոլթենբերգը հայտնել է, որ կիբերգրոհը եւս   «կարող է դիտարկվել որպես հարձակում դաշինքի անդամներից մեկի վրա», հայտնում է ՏԱՍՍ-ը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ