Երեւանում DigiTech Business համաժողովի ժամանակ կկայանան ԱՊՀ–ում մաքուր բիզնեսի զարգացման Cleantech պլատֆորմի եւ ռազմական տեխնոլոգիաների վերաբերյալ քննարկումներ։ Այս մասին հունիսի 16-ին լրագրողներին ասել է Հայաստան ՏՏ ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը։
Քննարկումներ են նախատեսվում նաեւ ֆինանսական ոլորտում նոր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, կիբերանվտանգության, սկսնակ ձեռներեցների աջակցության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ UITE–ն հիմնվել է 2000-ին եւ հիմա միավորում է ՏՏ ոլորտի մոտ 70 ընկերություն։ DigiTech business համաժողովը ՀՀ վարչապետի հովանու ներքո ընթանում է 2008-ից։