News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 17-ին, վավերացրեց Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը։

Համաձայնագրին կողմ քվեարկեց 70 պատգամավոր, դեմ՝ 32-ը։

Մինչեւ քվեարկությունը ընդդիմադիր պատգամավորները հորդորեցին իրենց գործընկերներին դեմ քվեարկել այս վարկային համաձայնագրին։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու։

«Երեկ զեկուցողն էլ չկարողացավ շատ հարցերի պատասխանել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իր հերթին հորդորեց նախօրեին քննարկումներին չմասնակցած պատգամավորներին կողմ չքվեարկել։

«Հիմնական քննարկման ժամանակ երեկ մարդ էլ չկար, իսկ այսօր բոլորն ակտիվ խոսում են»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը։

Նախօրեին քննարկումներին «իր սենյակից ռադիոյով» հետեւած Ստեփան Մարգարյանը նշեց, որ այս վարկային համաձայնագիրն անընդունելի է եւ պետք է անպայման դեմ քվեարկել։

«Գայիք, դահլիճում քննարկեիք, ինչո՞ւ եք նիստի ժամանակ ձեր սենյակում ռադիոյով հետեւել, իսկ այսօր բովանդակային ելույթ ունենում»,- բարկացավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։

Այնուամենայնիվ, համաձայնագիրը վավերացվեց։

Նշենք, որ «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016թ. մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրով 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ է տրամադրվելու: Վարկի մարումը սկսվելու է 2030թ. նոյեմբերի 15-ից եւ ավարտվելու 2040թ.  նոյեմբերի 15-ը: Վարկի մի մասը տրամադրվելու է Հայկական ատոմային էլեկտրակայանին՝ նպատակ ունենալով աջակցել էլեկտրաէներգիայի համարժեք եւ հուսալի մատակարարման պահպանման ջանքերին՝ էլեկտրաէներգիա  արտադրող պետական ընկերությունների եւ էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը. փաստաթղթերը կարելի է ներբեռնել QR կոդով
Փաստաթղթերում հարկային մարմնի կնիքը կամ ստորագրությունը հնարավոր կլինի ներկայացնել նաև QR կոդով...
Ամենաշատ