News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմինը հունիսի 15-ին ընդունել է 2016-2017թթ ֆինանսական տարվա բյուջեն, որի շրջանակում 1 մլն դոլար է հատկացվել Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար, հաղորդում է Asbarez.com-ը:

«Ես հպարտ եմ նրանով, որ Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար 1 մլն դոլար է հատկացվելու»,-ասել է Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանը:

Նրա խոսքով, հայերի ճամփորդությունը դեպի Քալիֆոռնիա` Ցեղասպանությունից մինչեւ բարգավաճում ընկած ճանապարհի պատմությունն է, որը նահանգի կարեւորագույն բաղկացուցիչներից է:

Թանգարանը մշակութային օջախ է լինելու, որը հարստացնում է հասարակությունը, ներկայացնում հայ-ամերիկյան պատմությունը եւ հնարավորություն տալիս մարդկանց տեսնել մշակութային բազմազանությունն ու դեմ է հանդես գալ նախապաշարմունքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ