News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ողջունելով ներկաներին հանձնաժողովի անդրանիկ նիստի կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «2015 թ. մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք ռազմարդյունաբերական համալիրի մասին, որի նպատակը Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաեւ գիտական, գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումն է:

Հարգելի գործընկերներ, ՀՀ եւ ԼՂՀ սահմանում տիրող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը եւ հատկապես ապրիլյան դեպքերը ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտության լրջագույն ազդակ էին: Մեր առաջնային խնդիրների մեջ միշտ առանձնացրել եւ կարեւորել ենք մեր սահմանների պաշտպանության եւ երկրի անվտանգության հուսալի ապահովումը: Այս կենսական խնդրի լուծման գործում չափազանց կարեւոր է նորարարական տեխնոլոգիաների, գիտության նվաճումների վրա խարսխված ռազմարդյունաբերական համալիրի վերազինումը եւ հետագա կայուն զարգացումը, ինչը կնպաստի պետության ռազմատեխնիկական քաղաքականության պատշաճ կենսագործմանը: Ռազմարդյունաբերական կենսագործունեության սուբյեկտների շարքում իր ուրույն տեղն ունի ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովը: Հանձնաժողովի խնդիրը ոլորտի զարգացման նպատակով առաջարկությունների մշակումը եւ ՀՀ կառավարություն ներկայացնելն է: Հանձնաժողովն ամեն ջանք պետք է գործադրի երկրի պաշտպանունակության զարգացման գործում իր նշանակալի ներդրում ունենալու համար»:

Նիստում ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնում հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի թեկնածությունը: Հաստատվել են նաեւ Հանձնաժողովին կից ռազմատեխնիկական եւ գիտատեխնիկական խորհրդի ենթահանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Մասնավորապես, ՀՀ ԿԳՆ ԵՊՀ առաջատար գիտաշխատող, թաղանթների ձեւավորման գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Էռնեստ Նազարյանը նշանակվել է մեքենաշինության ենթահանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթեւոսյանը՝ ֆիզիկայի եւ ռադիոէլեկտրոնիկայի ենթահանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լեւոն Թավադյանը՝ քիմիայի եւ կենսաբանության ենթահանձնաժողովի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ ԿԳՆ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության ենթահանձնաժողովի եւ «Ձեռնարկատիրական ինկուբատոր» հիմնադրամի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Բագրատ Ենգիբարյանը՝ նորարարական տեխնոլոգիաների ենթահանձնաժողովի նախագահներ:

Հաջորդիվ Դավիթ Փախչանյանը ներկայացրել է ՀՀ ռազմարդյունաբերության հետագա զարգացման, մասնավորապես «Ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հանձնաժողովի անդամներն իրենց նկատառումներն են ներկայացրել եւ հանդես են եկել առաջարկություններով: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է փաստաթուղթը եւս մեկ անգամ քննարկել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ եւ լրամշակված տարբերակը ներկայացնել հանձնաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը
Բրյուսովի որոշ ուսանողներ եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին...
Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն.Վարդևանյան
Չի ընտրվում անձ, այլ ընտրվում է ԾՐԱԳԻՐ, իսկ դրանից շեղումը չի կարող չունենալ առնվազն քաղաքական հետևանքներ..
Պատիվ զգացեք, որ ձեր ձեռքով է լինելու մեր երկրում ընթացքող փոփոխությունը. Բագրատ Սրբազանն ուսանողներին
Այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի...
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյան
Կարծում եմ՝ Բագրատ Սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ...
ԵՊՀ արհմիությունը բոլոր դասախոսներին և աշխատողներին կոչ է անում միանալ բողոքի ակցիաներին
Երևանի պետական համալսարանի արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր...
Բագրատ սրբազանի  գլխավորած երթը ԵՊՀ-ից շարժվում է պոլիտեխնիկ
Բագրատ սրբազանը հույս հայտնեց, որ ընդվզման այս արտահայտությունը տարածում կգտնի մնացած բոլոր բուհերում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ