News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

PayPal-ը Հայաստանը շատ փոքր շուկա է համարում, բայց Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է բանակցել այդ համակարգը հանրապետությունում լիարժեք ներդնելու շուրջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

Ըստ նրա, ԿԲ-ն իր կողմից անհրաժեշտ իրավական դաշտ ստեղծել է միջազգային վճարային համակարգերի համար: Դրանից հետո PayPal-ը, որպես մասնավոր ընկերություն, ինքն է որոշում, թե որ շուկաներում պետք է աշխատի:

«PayPal-ը միակ մատչելի լուծումը չէ, այլ հնարավոր մասնավոր հարթակներից մեկը: Եվ էլեկտրոնային առեւտրով զբաղվող ընկերությունները պետք է իրենց համար ամենահարմար տարբերակն ընտրեն: Դա արդեն մասնավոր բիզնեսի որոշումն է, որտեղ մենք իրավունք չունենք միջամտել: Կարող եմ մեկ բան հստակկ ասել. խնդիրը Հայաստանի ֆինանսական ռիսկերի մասին չէ: Պարզապես, ինչպես ասացի, Հայաստանն առայժմ համեմատաբար փոքր շուկա է համարվում: Նրանք դա այդպես են բացատրում»,- հայտարարեց նա:

Նկատառմանը, որ PayPal-ը լիարժեք գործում է Վրաստանում, որը մասշտաբով համապատասխանում է Հայաստանին, Վախթանգ Աբրահամյանը պատասխանեց. «Դա եւս մեկ հակափաստարկ է, որը մենք ներկայացնում ենք նրանց հետ բանակցություններում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է...
Ինչպե՞ս Հայաստանն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. քննարկում
ավ մշակված հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը երկրում...
Բադասյնը Համաշխարհային բանկի  գործընկերների հետ քննարկել է մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք  ծրագրերը
Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում…
ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին...
«Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ». Փաշինյանը՝ պետական ծախսերի մասին
Այո, կառավարությունը պարտավոր է հավաքված գումարները ծախսել…
Եթե պետպատվերով չեք, կրկնակի շատ եք ծախսում՝ կոնյակներով, բոմբոներկաներով, փողերով. Փաշինյանը կոչն արեց հարկ վճարել
Կան կարիքներ, որոնք ապահովելու առումով չի կարելի ասել՝ փող չկա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ