News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մի քանի օր է անցել ԱՄՆ Օռլանդո քաղաքում Օմար Մաթինի կազմակերպած ահաբեկչությունից, որը 50 մարդու կյանք էր խլել: Այժմ ուրվագծվում է նրա դրդապատճառների բարդ եւ երբեմն հակասական պատկերը:

Նա զանգահարել էր 911, որպեսզի հավատարմության երդում տա ահաբեկչական խմբավորումներին: Նա ատելություն էր քարոզում կանանց, հրեաների, սեւամորթների եւ գեյերի նկատմամբ:

Որքան էլ որ տարօրինակ հնչի, այստեղ զարմանալի ոչինչ չկա: Չկան կոնկրետ պատճառներ, որոնք մարդկանց հրահրում են զենք վերցնել: Դրա հիմքում կարող են ամենատարբեր պատճառներ լինել՝ սեփական նույնասեռականության հերքումից մինչեւ շատ խիստ ծնողներ ունենալը: Մարդկանց ներսում կատաղություն է կուտակվում: Սակայն դա բավական չէ, որպեսզի հաստատ ասենք, որ մարդ զենք կվերցնի եւ կգնա ուրիշներին սպանելու:

Ալաբամայի համալասրանի գիտնականներն ասում են, որ հնարավոր ողբերգությունը կանխելու հնարավոր մեթոդներից մեկը տագնապալի ազդակները չանտեսելն է: Մաթինի դեպքում նրա ագրեսիվ տրամադրվածության մասին գիտեին թե՛ գործընկերները, թե՛ նրա կինը, սակայն ոչ ոք չէր միջամտել: Այդ պատճառով անհրաժեշտ է ստեղծել համակարգ, որը թույլ կտա նման մարդկանց մասին հայտնել գաղտնիության պայմաններում՝ վտանգի չենթարկելով վկաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ