News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ձայն» շոուի մեքսիկական տարբերակի մասնակից Ալեխանդրո «Ջանո» Ֆուենտեսը մահացել է ամերիկյան Չիկագո քաղաքում (Իլինոյս նահանգ)՝ հարձակման հետեւանքով։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 17-ին՝ երգչի ծննդյան օրը։ Ֆուենտեսը պատրաստվում էր ընկերների հետ գնալ նշելու, երբ մեքենային զինված մեկն է մոտեցել եւ պահանջել, որ երգիչը դուրս գա մեքենայից։ Ֆուենտեսը հրաժարվել է, ինչից հետո անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել եւ փախել է։

45-ամյա Ֆուենտեսը գլխի երեք վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։

Ոստիկանությունը հետաքննում է դեպքը, հաղորդում է Lenta-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ