News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մենք երկուսով բավական հիմնավոր կերպով զրուցել ենք մի շարք հարցերի շուրջ։ Ավելի լայն կազմով մեր զրույցի սկզբում ես կուզեի ասել, որ մենք, չնայած համաշխարհային եւ մեր տնտեսությունների բոլոր դժվարություններին, արձանագրում ենք ապրանքաշրջանառության աճ։ Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Գերազանցապես եւ մի քանի անգամ աճել են հայկական կողմից ռուսական շուկա գյուղատնտեսական ապրանքների մատակարարումները, ինչը մեզ շատ է ուրախացնում։ Հուսամ, որ այդ միտումը կամրապնդվի ընդհանուր առմամբ ապրանքաշրջանառության զարգացման մեջ նաեւ մեզ համար զգայուն ապրանքային խմբերի համար։

Կարելի է նկատել, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում մեր հարաբերությունները զարգանում են ավելի ինտենսիվ, քան դա կար նախկինում երկկողմ հիմքի վրա, ինչը մեզ նույնպես շատ է ուրախացնում։ Հնարավորություն եւ անհրաժեշտություն կա խոսել այն մասին, թե ինչպես ենք մենք գործելու ապագայում։ Հիմա Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ–ում, իսկ աշնանը կկայանա բարձրագույն մակարդակով հանդիպում»,– ասել է Պուտինը։

Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ բարձրագույն մակարդակով հանդիպումը կկայանա հոկտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ