News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հայտարարել են Լեռնային Ղարաբաղում շփման գծում իրադրության կարգավորմանը հավատարմության մասին եւ համաձայնել ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Բացի այն, որ մենք հստակ քայլեր նախանշեցինք բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ, նախագահները համաձայնեցրին եռակողմ հայտարարությունը, որում հաստատվում է շփման գծում իրադրության կարգավորմանը նրանց հավատարմությունը, նշվում հակամարտության գոտում աշխատող ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման շուրջ նրանց համաձայնության մասին, հաստատվում է հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված բանակցություններում կայուն առաջընթացի ապահովման շուրջ նրանց հավատարմությունը»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Նա փաստել է, որ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում «հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է»:

Նախագահների բանակցություններից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Լավրովը նշել է, որ հրադադարին հետեւելու փաստը նշվել է երկրների ղեկավարների հայտարարությունում: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «միջադեպերի կանխմամբ եւ հետաքննությամբ զբաղվում է ԵԱՀԿ քարտուղարությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ