Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում hրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ որոշ ուղղություններում հակառակորդը կիրառել է հրաձգային զինատեսակներ:
«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ: