News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Այսօր ռասիզմը դարձել է իրական թշնամի, որի դեմ մենք պետք է պայքարենք, եւ Եվրոպան պետք է համախմբվի. ցանկացած մարդ` ռասիզմի ցանկացած դրսեւորմամբ, պետք է պատժվի. մեկ անգամ արդեն Եվրոպան տեսել է ռասիզմի էսկալացիա, եւ այդ ռասիզմի անունն էր Նացիստական ռեժիմ», - այս մասին ԵԽԽՎ-ում հունիսի 20-ին մեկնարկած լիագումար նիստի ընթացքում ընդգծել է հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

«Դժբախտաբար, այստեղ` Եվրոպայի Խորհրդում, դեռ կան անդամ պետություններ այնպիսի ռեժիմներով, որոնք խիստ անհանդուրժողական եւ ռասիստական քաղաքականություն են վարում էթնիկ խմբերի, ազգությունների եւ մի շարք երկրիների նկատմամբ` ահ ու սարսափ տարածելով նրանց հանդեպ: Այո՛, սիրելի գործընկերներ, ասենք ոչ ատելությանն ու վախին, բայց ասենք նաեւ ոչ ստին: Չի կարելի խաբել Եվրոպային, մենք ունենք բազում ապացույցներ, թե ինչպես է Ադրբեջանը ջախջախում եւ վերացնում հին հայկական մշակութային ժառանգությունը: Խոսքերիս ամենածանրակշիռ հաստատումն է Եվրոպական հանձնաժողովի զեկույցը` Ադրբեջանի կողմից ցուցաբերված ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ (ՌԱԵՀ)»:

Անդրադառնալով այդ զեկույցի 25-րդ հոդվածին` Ն. Կարապետյանը շեշտել է. «Այստեղ մենք կարդում ենք` «ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ մեծացել է` հայկական ագրեսիայի մասին մշտական հռետորաբանություն լսելով: 2012թ-ին արված ուսումնասիրության համաձայն` ադրբեջանցիների 91% Հայաստանը իրենց ամենամեծ թշնամին են համարում»: Միեւնույն տեղում մենք կարող ենք գտնել նաեւ հետեւյալը` «Այլ աղբյուրների համաձայն` գոյություն ունի նաեւ ներքաղաքական կոնֆլիկտ, եւ ադրբեջանական ղեկավարությունը, կրթական համակարգը եւ ԶԼՄ-ները շատ բեղմնավոր են հայերին զրպարտելու հարցում: Քաղաքական հակառակորներին հաճախ մեղադրում են հայկական արմատներ ունենալու եւ հայկական աղբյուրներից գումար ստանալու մեջ: Եվ սա դեռ ամենը չէ»:

Ըստ Նաիրա Կարապետյանի, կան բազմաթիվ օրինակներ, որ դպրոցական ծրագրում առկա են տարբեր առաջադրանքներ եւ խաղեր, որոնք բովանդակությունը հայերի հանդեպ չափից շատ ատելությունն է. «Դպրոցական երեխաները վաղ տարիքից սովորում են թշնամի ունենալ, եւ այդ թշնամին հանդիսանում են հայերը: Եվրոպայի Խորհրդի համար ամենեւին էլ անակնկալ չէ, որ ՌԱԵՀ-ը իր զեկույցի մեջ նույնպես հիշատակում է Ռամիլ Սաֆարովի դեպքը, դեպք, որը հիմք է հանդիսացել այստեղ, Եվրոպայի Խորհրդում, Մեծ Բրիտանիային պատգամավոր պարոն Չոփի կողմից արված ԵԽԽՎ զեկույցի 13540 փաստաթղթղի համար, այն է` «Դատապարտված անձանց փոխանցելու մասին Կոնվենցիայի չարաշահումը կանխելու համար միջոցներ»: Հարկ է հիշեցնել, որ ադրբեջանցի սպա` Ռամիլ Սաֆարովը, ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ սպանել էր իր հայ գործընկերոջը` Գուրգեն Մարգարյանին, մինչ նա քնած էր, միայն վերջինիս հայ լինելու պատճառով: Կարճ ժամանակ անց նրան հունգարական բանտից տեղափոխել էին Ադրբեջան, որտեղ նա պետք է կրեր ցմահ ազատազրկումը` Բուդապեշտի դատարանի կողմից 2004թ-ին հայ սպային սպանելու համար վճիռի համաձայն: Բայց, հասնելով Ադրբեջան, Ռամիլ Սաֆարովը անմիջապես ազատ արձակվեց, ստացավ մայորի կոչում, բնակարան եւ վճար, որը նա չէր ստացել Հունգարիայում բանտարկված լինելու պատճառով: Դա այսպես կոչված հերոսի փառաբանման քայլ էր նախագահ Ալիեւի կողմից: Իր մամլո հաղորդագրության մեջ ՌԱԵՀ-ն ընդգծել է այն վտանգը, որ նման գործողությունները կարող են անպատժելիության զգացում ձեւավորել ամենավտանգավոր ռասիստ հանցագործների մոտ»:

Այնուհետեւ ԱԺ պատգամավորը հավելել է, որ սաանակնկալ չէ ադրբեջանական ռեժիմի պարագայում. «Բոլորովին վերջերս մեկ այլ մարդասպան` ադրբեջանցի սպա, ով գլխատել էր Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանին եւ, նկարվելով նրա գլխի հետ, տարածել լուսանկարները համացանցում, նույնպես փառաբանվել էր եւ պարգեւատրվել նախագահ Ալիեւի կողմից: Նման տեսակի ռասիզմը առաջին հերթին սկսվում է բարձրաստիճան պաշտոնյաներից, եւ թույլ տվեք մեջ բերել մի նախադասություն նախագահ Ալիեւի խոսքից. «Կան նաեւ ուժեր, որոնք չեն սիրում մեզ, չեն սիրում մեր ձեռքբերումները, դրանք մեզ վատը կամեցողներն են: Կարելի է բաժանել նրանց մի քանի խմբի: Առաջին հերթին` դրանք մեր գլխավոր թշնամիներն են` աշխարհասփյուռ հայությունը եւ այն կաշառված ու կոռումպացված քաղաքական գործիչները, որոնք գտնվում են նրանց լոբբիի ազդեցության տակ»: Ես սրանք միայն հայերի հանդեպ ռասիզմի եւ անհանդուրժողականության օրինակներն են: Ես կոչ եմ անում Խորհրդարանական վեհաժողովին վերջ դնել այսօրինակ երեւույթներին, ասել` վե՛րջ դնել նացիզմին, վե՛րջ դնել ռասիզմին, վե՛րջ դնել Ալիեւի ռեժիմին», - հորդորել է Ն. Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ