News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Այվազյանը հունիսի 20-ին իր հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով եւ հաջողություն մաղթելով դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում` նախագահ Նիետոն հույս է հայտնել, որ այսուհետեւ երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն եւ դինամիկա:

Նույն օրը` ավելի վաղ, ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Մեքսիկայի արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Կառլոս դե Իկասային: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկա վիճակին եւ փոխգործակցության զարգացման հեռանկարներին:

Դեսպան Այվազյանը նաեւ ճեպազրույց է ունեցել Մեքսիկայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ հայ ժողովրդի եւ կառավարության բարեմաղթանքները փոխանցելով բարեկամ Մեքսիկայի ժողովրդին եւ ուրվագծելով երկու երկրների միջեւ համագործակցության շրջանակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ