News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիգամ Յանգի համալսարանի հետազոտողները պարզել են.  արքայադուստրերը կարող են վտանգավոր լինել երեխաների համար: Աշխատանքի տեքստին կարելի է ծանոթանալ Child Development ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է նախադպրոցական տարիքի 198 երեխա, որոնց խնդրել են պատմել, թե դիտել են արդյոք դիսնեյյան արքայադուստրերի մասին մուլտֆիլմեր: Արդյունքում պարզվել է, որ դրանք դիտում է աղջիկների 96 տոկոսը եւ տղաների 87 տոկոսը: Բացի այդ, աղջիկների 61 տոկոսը եւ տղաների 4 տոկոսն առնվազն շաբաթը մեկ  անգամ խաղացել է դիսնեյյան խաղալիք արքայադուստրերով, հատնում է  Gazeta-ն:

Մեկ տարուց պարզվել է, որ դիսնեյյան արքայադուստրերի սիրող աղջիկներն ավելի ենթակա են եղել գենդերային կարծրատիպերի, քան նրանց այլ տարեկիցներ:  «Նրանք վախենում են կեղտոտվելուց, կարծում են, որ չեն կարող հաջողության հասնել մաթեմատիկայում եւ այլ գիտություններում», — մեկնաբանում են հետազոտության հեղինակները: Միաժամանակ արքայադուստրերի մասին ավելի հաճախակի մուլտֆիլմեր դիտող տղաները քաջ պահվածք են դրսեւորել եւ ջանացել են նմանակել դիսնեյյան արքայազններին:  

Գիտնականների խոսքով, աղջիկները չպետք է չափից ավելի հաճախ դիտեն այդ մուլտֆիլմերը եւս մեկ պատճառով. արքայադուստրերի արտաքինը նրանց համար իդեալ է դառնում, որին նրանք կհետեւեն հետագայում: Բացի այդ, դիսնեյյան հերոսուհիները կարող են աղջկա մոտ այնպիսի պահվածք առաջացնել, որը կոչվում է  «փորձանքի պահին աղջիկների պահվածք»: «Փորձանքի մեջ աղջիկը» թույլ եւ պասիվ երիտասարդ աղջկա կերպար է, որը սովոր է, որ բոլորն իրեն փրկում են:   

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ