News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսաստանցի արեւելագետ Եվգենի Սատանովսկիին սեւ ցուցակում է ներառել Ղարաբաղ այցելելու համար: Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը:

«Ռուսաստանի արեւելագետ Եվգենի Սատանովսկիի՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունն անօրինական է: Նա Ադրբեջանի ԱԳՆ-ի «անցանկալի անձանց ցուցակում» է ներառվել»,- «Ինտերֆաքս Ադրբեջան»-ին ասել է Հաջիեւը:

Եվգենի Սատանովսկին Լեռնային Ղարաբաղ է այցելել անցյալ շաբաթ:

Նա հայտարարել է, որ հանգիստ է վերաբերվում իրեն սեւ ցուցակում ներառելու՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մտադրությանը եւ կարծում է, որ ադրբեջանցի գործընկերների հետ իր շփումներին դա չի վնասի:

«Ես լավ եմ վերաբերվում Ադրբեջանին եւ երկրի նախագահին: Եթե Ադրբեջանն իր կանոններն ունի, որոնք, իմ կարծիքով, բավական տարօրինակ են, դրանք, ամեն դեպքում, գոյություն ունեն, եւ նշանակում է, որ Բաքուն պետք է հետեւի դրանց»,- «Ինտերֆաքս»-ին հայտարարել է Սատանովսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ