News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գարեգին Նժդեհը նպատակ ուներ կանխել հայ զինծառայողների զանգվածային ոչնչացումը ու ստիպված էր գործ ունենալ ֆաշիստական Գերմանիայի իշխանությունների հետ: Այս մասին հունիսի 22-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքով փաստ է, որ Գարեգին Նժդեհը Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բեռլինում է գտնվել, փաստ է, որ նա գործ է ունեցել ֆաշիստական Գերմանիայի իշխանությունների հետ: «Այս հանգամանքը ռուսական կողմը դիտարկում է որպես ֆաշիզմի հետ համագործակցություն »,- նշել է Վիրաբյանը: Սակայն նրա տեսակետից անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչ պատճառներ են Նժդեհին դրդել գնալ նման հարաբերությունների: «1930-ականներին Գերմանիայում հայերը նույնպես սեմիտական ժողովուրդ էին համարվում, ու մենք կարող էին արժանանալ հրեաների ճակատագրին: Պատերազմի հենց առաջին իսկ օրերից բազմաթիվ հայ զինծառայողներ էին գերեվարվել, ու քննարկվում էր նրանց օգնելու ու նրանց զանգվածային ոչնչացումը կանխելու հարցը: Հենց սա էլ այն խնդիրներից մեկն էր, որը Նժդեհը դրել էր իր առջեւ ու նա ստիպված էր գործ ունենալ իշխանությունների հետ»,- ասել է Ազգային արխիվի տնօրենը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ներկաայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան զարմացած է, որ Երեւանում տեղադրել են Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ Գարեգին Նժդեհի հուշարձանը:

Նշենք, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Խորհրդային Հայաստանից ռազմաճակատ էր գնացել մոտ 600 հազար մարդ, նրանց մոտ կեսը չի վերադարձել: Խորհրդային պատմագրությունը Նժդեհին դիտարկում է որպես գերմանակաֆաշիստական զավթիչների հանցակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ