News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարդենիսում 16-ամյա աղջկա սպանության համար տարիներ առաջ դատապարտված Նալբանդյան ամուսինների գործով Վճռաբեկ բողոքի քննության օրը հայտնի է։ Այս մասին NEWS.am-ին ասաց ամուսինների փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ նշելով, որ նիստը նշանակված է հունիսի 24-ին:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանը գործի վերաբացման վարույթ էր սկսել դեկտեմբերի 24-ին: Փաստաբանը բողոքում էր, որ լրացել էր սահմանված ժամկետը, սակայն Վերաքննիչը նիստի օր չէր նշանակել:

Նշենք, որ ամուսինները պնդում են, որ իրենք չեն սպանել 16-ամյա Սյուզաննային եւ իրենց դատապարտել են ծեծով ու խոշտանգումներով վերցրած ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015թ. դատավճռով հաստատվել է, որ խախտվել են ամուսինների իրավունքները, եւ Վճռաբեկ դատարանը գործի վերաբացման վարույթ է սկսել: Բացի այդ՝ ՄԻԵԴ-ը վճռով Հայաստանի հանրապետությանը պարտավորեցրել էր 62 հազար եվրո փոխհատուցում վճարել ամուսիններին: Նալբանդյանների ընտանիքը ստացել է փոխհատուցումը:

Դատարանն ապացուցված է համարել, որ 2004թ. անչափահաս Սյուզաննա Սարգսյանը գնացել էր իր համադասարանցու տուն, որտեղ վիճելով նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ, ապակե շշով դեմքին մի քանի հարված էր ստացել: Ամուսինները մետաղալարով կապել էին ուշագնաց 16-ամյա Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը, 5-6 ժամ թողել էին խոհանոցում, ապա, նրան կեսգիշերին նետել իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր:

2005-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեղադրանքով Նարինե Նալբանդյանին դատապարտել էր 14,  Բագրատ Նալբանդյանին՝ 9 տարվա ազատազրկման: Հայաստանի դատական ատյանները նույնն էին թողել վճիռը: Ամուսինների փաստաբանը դիմել էր ՄԻԵԴ 2006 թ.: 2015թ. ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում:

Բագրատ Նալբանդյանն արդեն ազատության մեջ է, Նարինե Նալբանդյանի պատժի կրման ժամկետը կլրանա երեք տարուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ