Ամերիկյան Microsoft կորպորացիան SharePoint նոր հավելված է թողարկել, որում միավորել եւ համադրել է բջջային սարքավորումներով աշխատանքի ամենատարածված գործիքները:
Ստանդարտ տարբերակում ներառվել են Office Mobile-ի եւ One Drive-ի տարբեր հավելվածների հետ օֆլայն աշխատանքը: Բացի սերվերային տարբերակից, բջջային հավելվածը նաեւ թույլ է տալիս աշխատել Office 365-ում:
Ըստ VistaNews.ru-ի, նոր ծրագիրը կհոգա իր օգտատերերի մասին: SharePoint-ը կարող է աշխատել ե՛ւ Microsoft Graph-ի, ե՛ւ Office Graph-ի հետ: Դա թույլ կտա Office 365-ում կապ գտնել տվյալների միջեւ եւ ներկայացնել այդ պահին օգտատիրոջ համար առավել կարեւոր տեղեկություններն ու փաստաթղթերը:
Ընկերությունը խոստացել է մինչեւ տարեվերջ թողարկել ունիվերսալ հավելված Windows-ի համար եւ SharePoint բջջային տարբերակ՝ Android-ի համար: Առայժմ հավելվածն անվճար է, այն կարելի է ներբեռնել App Store-ում: