News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա (Կողբ) քաղաքի մուտքի մոտ 4 լեզվով տեղադրված բարի գալուստ մաղթող գրություններից հայերենը հանվել է:

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, դեռեւս անհասկանալի պատճառներով Թուզլուջայի մուտքի մոտ հայերենով «Բարի եկաք» եւ «Ցտեսություն» գրությունները հանվել են:

Թուզլուջայի քաղաքապետարանի աշխատակիցները հրաժարվել են լրագրողներին մեկնաբանություն տալ հայերեն գրությունները հեռացնելու վերաբերյալ:

Նշենք, որ 2015-ի սեպտեմբերին Թուզլուջայի քուրդ քաղաքապետի հրամանով էին հայերեն գրությունները հայտնվել Թուզլուջայի մուտքի մոտ: «Թուզլուջան մինչ Թուրքիայի հանրապետության ստեղծումը հայկական բնակավայր էր։ Ներկայում պահպանվել է հայերի գերեզմանոցը, որը ժողովուրդը հենց հայկական գերեզման է կոչում, մեր հովիտն էլ տեղացիները շարունակում են հայկական հովիտ կոչել։ Հայերն այստեղ ապրել են, ստեղծել այս շրջանը, ստեղծել պատմություն։ Մենք այդ ամենը հարգեցինք եւ հայերեն գրեցինք «Բարով եկաք»։  Մենք հայերեն գրելուց անհանգիստ չենք, ընդհակառակը՝ երջանիկ ենք։ Մենք հայերի հետ կրկին բարեկամ ենք լինելու, միասին առեւտուր ենք անելու, տուրիզմ ենք զարգացնելու։ Հայերը մեր եղբայրներն են եւ ոչինչ մեզ չի խանգարի»,ասել էր քուրդ քաղաքապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ