News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երեւանի Վարդաշեն 6-րդ փողոցի 59-ամյա բնակիչ Անդրանիկ Վ.-ն, որի որովայնը հունիսի 21-ին ձող էր մտել, այսօր Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ: NEWS.am-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ տղամարդու վիճակն արդեն կայուն է, նրա  ոչ մի կենսական  օրգան չի վնասել:

Նշենք, որ հունիսի 21-ին` ընդհանուր եւ լապորոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ավագ վիրաբույժ Ս. Սահարյանի գլխավորությամբ իրականացվել է քաղաքացու որովայնից մետաղյա ձողի դուրս բերման բացառիկ վիրահատություն:

Անդրանիկ Վ.-ի հետ դեպքը պատահել է ծառից ընկնելու ժամանակ:

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ում ժամը 14.55-ին տեղեկություն էր ստացվել, որ մետաղյա ձողը մտել է Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկի բնակչի որովայնը. ձողը կտրելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ բնակիչ 59-ամյա Անդրանիկ Վարդանյանը աշխատանքների կատարման ժամանակ ընկել է մետաղյա ձողի վրա՝ վնասելով որովայնը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ձողը կտրել են տեղի ուժերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ավելի քան 10 մարդ տուժել է Չինաստանի հարավ-արեւմուտքում հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակումից. Xinhua
Տուժել է 10 մարդ...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Ամենաշատ