News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շուտով տեղի կունենա այնպիսի բացահայտում, որից կցնցվի ողջ հանրությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Երբ մոտ երկու ամիս առաջ իմ նկատմամբ շորթման համար ձերբակալվեց «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը, չնայած հասարակության բացարձակ հավանությանը, հայտնվեցին մի քանի հոգի, ովքեր սկսեցին վատաբանել ինձ օրենքով շորթողին պատժելու իմ ցանկության համար:

Երբ ձերբակալվեց Անիի հանցակից ու հովանավոր ՀՀ Ոստիկանության կարգապահական խորհրդի արդեն նախկին անդամ, «Արմքրայմնյուզ» կայքի սեփականատեր Արտակ Գալստյանը, և տարիների ընթացքում դրանց զոհը դարձած տասնյակ մարդիկ, օրհնելով մեզ, սկսեցին ցուցմունքներ տալ, բոլորը հասկացան, որ այդ գործում շատ բան կա թաքնված, ու մեծ կծիկ է սկսել քանդվել:

Սակայն շուտով տեղի կունենա այնպիսի բացահայտում, որից կցնցվի ողջ հանրությունը, բոլորը կիմանան, թե ինչ էր իրականում թաքնված այդ ամենի տակ, ինչպիսի հրեշավոր հանցախումբ չեզոքացվեց և ինչ կարգի ազգային դավաճանություն կանխվեց:

Իսկ ոմանց համար բանտում փտելը փրկություն կլինի, որովհետև դրսում նրանց տեսնելիս ազգությամբ հայ ցանկացած մարդ կցանկանա ոչնչացնել դրանց, հատկապես ապրիլյան պատերազմից հետո: Սպասեք, բացահայտումը շուտով»:

«Անալիտիկի» տնօրենը հրաժարվել է առերեսվել Տիգրան Ուրիխանյանի հետ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ