News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, ընդդիմադիր լեյբորիստների կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը, նաեւ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը քվեարկել են ԵՄ-ին երկրի անդամակցության հարցով հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցնող հանրաքվեին:

Հանրաքվեին նախորդող քարոզչությունը տարբերվում էր նրանով, որ երկուսն էլ՝ թե իշխող կոնսերվատորների կուսակցության ղեկավար Քեմերոնը, թե ընդդիմության առաջնորդ Քորբինը միավորել էին ջանքերը՝ բրիտանացիներին կոչ անելով քվեարկել ԵՄ-ին անդամակցությունը պահպանելու օգտին:

Քեմերոնը իր կնոջ՝ Սամանտայի հետ քվեարկել է Դաունինգ սթրիթում կառավարական նստավայրի մոտ գտնվող ընտրատեղամասում: Հանրաքվեին մասնակցել է նաեւ Շոտլանդիայի ղեկավար Ստերջենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»

Բրիտանացիների հանրաքվեի միջոցով պետք է որոշեն իրեն երկրի զարգացման ուղղությունը առաջիկա տասնամյակների համար, պատասխանելով հետեւյալ հարցին. «Միացյալ թագավորությունը պետք է մնա ԵՄ անդա՞մ, թե՞ դուրս գա ԵՄ կազմից»:

Քարոզչության ընթացքում հասարակական կարծիքի հարցումների արդյունքները ցույց էին տալիս, որ անդամակցության կողմնակիցներն ու հակառակորդները մոտավորապես հավասար են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ