News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ծնվեց մի փաստաթուղթ, որը կոնցեպտուալ առումով թերի է: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը՝ անդրադառնալով հունիսի 15-ին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային նոր օրենսգրքին:

Նրա խոսքով, դեռեւս Հարկային խորհրդի ձեւաչափում հայեցակարգի մշակման ժամանակ, որին մասնակցել է նաեւ ինքը, տպավորություն կար, որ փորձ է արվում իրավիճակ փոխել կամ կա երկխոսություն բիզնես միջավայրի հետ, «սակայն հետո Հարկային օրենսգրքի ընդունման գործընթացն անկանխատեսելի հունով ընթացավ»:

Ջրբաշյանը նշեց, որ կառավարությունում, ապա նաեւ ԱԺ-ում քննարկումների արդյունքում ծնվեց մի փաստաթուղթ, որի տեքստը չի բռնում մշակված հայեցակարգին:

«Մտահոգիչն այն է, որ կոնցեպտուալ կետերը դրվեցին մի կողմ եւ ծնվեց փաստաթուղթ, որը կոնցեպտուալ տեսանկյունից թերի է»,-ասաց նա:

Ջրբաշյանի խոսքով, իրենք իրենց մտահոգությունները նամակի տեսքով փոխանցել են կառավարությանը, ԱԺ-ին ուերկրի նախագահին՝ առաջարկել են հետ կանչել փաստաթուղթը եւ վերադառնալ կառավարության ներքին քննարկումների ձեւաչափին:

Հիմա, ըստ Տիգրան Ջրբաշյանի, նոր քննարկումներ են ծավալվում ՝ ի պատասխան իրենց բողոքների։

«Հիմա քննարկումների ակտիվ փուլ է ընթանում ԱԺ տնտեսական հանձնաժողովում: Մի շարք բիզնես ասոցիացիաներ են մասնակցում, հոդված առ հոդված ուսումնասիրվում է, վերանայվում է»,-ասաց Ջրբաշյանը՝ հավելելով, որ ինքը մտավախություն ունի, որ կոնցեպտուալ առումով էլի բացեր կմնան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ