News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը  եւ ՌԴ Հավատարմագրման ազգային գործակալության  տնօրեն Լեմկա Իզմայլովան համագործակցության համաձայնագիր  են ստորագրել:

Համաձայնագրով կողմերը պայմանավորվել են համագործակցել եվրոպական կրթական տարածքում`նպաստելով բարձրագույն կրթության որակի ապահովմանը:

Ըստ փաստաթղթի`կողմերի համատեղ  քայլերն ուղղված են լինելու եվրոպական կրթական տարածքում կրթության որակի շարունակական բարելավմանը, երկրի սահմաններում եւ սահմաններից դուրս շարժունության խթանմանը եւ փոխճանաչմանը, բարձրագույն կրթության որակի ապահովման միջազգային փորձի վերլուծությանը, կրթության որակի ապահովման համար եվրոպական, ազգային ու ինստիտուցիոնալ մակարդակով ընդհանուր համակարգի ստեղծմանը:

ՈԱԱԿ-ը եւ ՌԴ հավատարմագրման ազգային գործակալությունը  համագործակցության շրջանակներում կկազմակերպեն  համատեղ համաժողովներ, դասընթացներ եւ այլ միջոցառումներ, կստեղծեն աշխատանքային խմբեր   համագործակցության տարբեր ուղղություններում կոնկրետ նպատակներին հասնելու համար, արտաքին գնահատումների համար միմյանց փորձագետներով կապահովեն, ինչպես նաեւ կփոխանակվեն լավագույն փորձով:

Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 21-22-ին Մոսկվայում կայացած  «Որակի ապահովման գործակալությունների միջազգային համագործակցությունը որպես  կրթության որակի բարելավման միջոց» թեմայով խորհրդաժողովի շրջանակներում:

Խորհրդաժողովի ընթացքում  մասնակիցները քննարկել են   մասնագիտական կրթության որակի ապահովման նոր մոտեցումները, ներկայացվել են կրթության որակի ապահովման լավագույն լուծումները Եվրոպայում, ինչպես նաեւ կրթության որակի ապահովումը ուսանողի տեսանկյունից,  անդրադարձ է կատարվել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի գործունեությանը, Բոլոնյան գործընթացին  եւ եվրոպական բարձրագույն կրթական տարածքին:

Խորհրդաժողովի մասնակիցները նաեւ կլոր-սեղան քննարկում են ունեցել` նվիրված կրթության որակի ներքին եւ արտաքին ապահովմանը, որի ընթացքում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրել է Հայաստանի փորձը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ