News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Օրերս ֆրանսիական Մարսել քաղաքում կազմակերպված միջազգային տոնավաճառում նշվել է հայկական տաղավարի բացման օրը, որն այս անգամ ներկայացնում էր Ղարաբաղը:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունից, միջոցառմանը մասնակցել են հայ համայնքի, տեղի իշխանության եւ ֆրանսիական լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Մարսելի երիտասարդական հայկական մշակութային կենտրոնի նախագահ Կարո Հովսեփյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Եսայանը:

Տոնավաճառում ներկայացվել է ԼՂՀ-ում արտադրված արհեստագործության եւ թեթեւ արդյունաբերության բազմաթիվ նմուշներ:

Միջոցառման վերջում Արցախի մասին ֆիլմ է ցուցադրվել, որից հետո կայացել է կլոր սեղան, որի ընթացքում Կարեն Եսայանը եւ Artsakh Fruit ընկերության տնօրեն Գագիկ Ներսիսյանը պատասխանել են ներկաների հարցերին` կապված ԼՂՀ տնտեսության զարգացման հեռանկարների հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ