News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայկական կողմերը պետք է ժամանակն օգտագործեն Ադրբեջանի կողմից նոր արկածախնդրությունների պատրաստ լինելու համար: Այդ մասին հունիսի   23-ի մամուլի ասուլիսին հայտնել է Ազգային Ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը:  

Նրա խոսքով, Ղարաբաղի հարցով որոշումները, որոնք իրականացվում են ճնշման հետեւանքով, չեն կարող արդյունավետ լինել: «Ես պատրանքներ չունեմ, թե Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումից հետո լուրջ տեղաշարժեր կլինեն.  դա ինչ-որ առումով ժամանակ է, եթե մենք խելացի լինենք եւ ճիշտ օգտագործենք ժամանակը, պատրաստ կլինենք իրադարձությունների ցանկացած զարգացման», - նշել է Պողոսյանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ընդգծել է նա, կփորձի ապացուցել, թե իր վրա չի ազդում գործադրվող ճնշումը: Սանկտ Պետերբուրգում նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը, հավելել է Թեւան Պողոսյանը, եւս մեկ անգամ հաստատել է, որ ղարաբաղյան հարցում ստատուս քվոն պետք է պահպանվի: 

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում հունիսի  20-ին Սանկտ Պետերբուրգում համատեղ որոշում է ընդունվել, որում պայմանավորվածություն կա` մեծացնել ղարաբաղյան հակամարտության շփման գծում միջազգային դիտորդների թիվը:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ