News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


59-ամյա Անդրանիկ Վարդանյանը, որի որովայնը հունիսի 21-ին մետաղյա ձող է մտել, ժպիտով է հիշում իր հետ կատարվածը: Ինչպես ինքն է նշում, հրաշքով է ողջ մնացել, քանի որ մետաղյա ձողը կենսական ոչ մի օրգան չի վնասել:

«Բարձրացել էի ծառը, որ կեռաս քաղեմ, մեկ էլ աստիճանը ճոճվեց ու ես ընկա, արմատուրան էլ մտավ փորս: Միանգամից կողմնորոշվեցի, հարեւաններին ձայն տվեցի, լավ հարեւաններ ունեմ, եկան արագ: Ես դզող- փչող եմ, գիտեմ՝ ինչ պիտի անել այս իրավիճակում: Իրանց ասացի, որ բալգարկան բերեն, երկարացման լարը ու կտրեն ձողը, որովհետեւ որ ես ընկա, ձողն ինձնից 2 մետր էլ բարձր էր»,- պատմում է Անդրանիկ Վարդանյանը:

Կանչով Վարդանյանների տուն եկած «Շտապօգնության» աշխատակիցները հորդորել են ԱԻՆ կանչել: Մինչեւ փրկարարական ջոկատի գալը՝ հարեւանները Անդրանիկ Վարդանյանի պահանջով կտրել են մետաղյա ձողը:

«Ոչ մի ցավ չէի զգում, գիտակցությունս տեղն էր, մենակ որ մեքենայով տանում էին, «պառկած ոստիկանի» վրայով որ անցանք, ցավ զգացի»,- հիշում է 59-ամյա տղամարդը:

Անդրանիկ Վարդանյանին անմիջապես տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտելուց հետո վիրահատել են: Պարզվել է՝ ձողը վնասել է միայն բարակ աղիների պատերն ու միջընդերքը:

«Արտաքինից էլ երեւում էր այդ երկաթը՝ որովայնի առաջնային պատի մեջ մխրճված: Հիվանդը գիտակցության մեջ էր, սակայն րոպե առ րոպե վիճակը վատանում էր, որոշեցինք անհապաղ վիրահատել: Վիրահատության ժամանակ պարզեցինք, որ վնասվել են բարակ աղիների պատերն ու միջընդերքը: Աղիների պատերը վերականգնեցինք կարելու միջոցով, իսկ միջընդերքի վնասման պատճառով կար ներքին արյունահոսություն, դադարեցրինք, որովայնի խոռոչը դրենավորվեց, մաքրվեց, վիրահատությունը ավարտվեց»,- ասում է բժշկական կենտրոնի Ընդհանուր եւ լաբորոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Յուրի Հարությունյանը:

Անդրանիկ Վարդանյանի վիճակը կայուն է, հետվիրահատական շրջանը հարթ է անցնում: Մի քանի օրից նա դուրս կգրվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ