News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 23-ին եղել է ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում, որտեղ նա մասնակցել է ձեռնարկության նոր արտադրամասի բացմանը:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով արտադրամասի բացման արարողության մասնակիցներին եւ ձեռնարկության աշխատակազմին, ՀՀ պաշտպանության նախարարը փաստել է, որ տարեցտարի հետեւողականորեն ընդլայնվում են հայրենական ռազմարդյունաբերության հնարավորությունները:

Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի ստեղծմամբ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող եւ զինված ուժերին աջակցող այլ կազմակերպությունները շարունակաբար կզարգացնեն իրենց հնարավորությունները եւ թողարկվող արտադրանքով կնպաստեն զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:

Ձեռնարկության նոր արտադրամասի բացման պատիվը վերապահվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին եւ ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանին: Արտադրամասի բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է ձեռնարկության տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ձեռնարկության նյութատեխնիկական ապահովմանը միտված առաջիկա ծրագրերը եւ ընթացիկ կապիտալ շինարարական աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ