News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում, այսօր՝ հունիսի 24-ին, տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած ուսանողների դիպլոմների եւ նրանց պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով ներկաներին՝ Բակո Սահակյանը նշել է, որ պետությունը բարձր է գնահատում մեր երիտասարդ սերնդի ամեն մի հաջողությունը` լինի դա կրթության ոլորտում, աշխատանքային գործունեության մեջ թե հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան գործում:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախում կարեւոր տեղ է հատկացվում կրթության ու գիտության զարգացման հարցերին, ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ, որպեսզի երիտասարդները ստանան ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ ուսում, լինեն կիրթ ու զարգացած եւ դառնան մեր երկրի արժանի քաղաքացիներ:

Միջոցառմանը մասնակցում էին Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ