News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինացի եւ իսպանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ ամեն տարի Պեկինը 11 սմ «նստում» է, գրում է The Guardian–ը։

Մասնագետները  համապատասխան եզրակացություններն արել են այն բանից հետո, երբ ուսումնասիրել են վերջին մի քանի տարում արբանյակից արված լուսանկարները։ Նրանք պարզել են, որ Չինաստանի մայրաքաղաքի որոշ շրջաններ ավելի ակտիվ են «նստում»։ Հատկապես այդ գործընթացն արտահայտված է Չաոյանի շրջանում։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ շրջանում բնահողն օգտագործում են գյուղատնտեսության եւ արդյունաբերության համար։

Գիտնականները նախազգուշացնում են, որ եթե այդ գործընթացը չդադարի մոտ ժամանակներս, քաղաքը կարող է աստիճանաբար քանդվել։ Մասնավորապես, կսկսեն քանդվել ճանապարհները, երկաթուղիները եւ անգամ շինությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ