System of a Down ռոք-խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանն իր երկրպագուներին առաջարկում է անվճար բեռնել իր «Այո, դա Ցեղասպանություն է» երգը` դրանով մարդկանց ուշադրությունը սեւեռելով Հայոց ցեղասպանության վրա:
Այդ ակցիան Serjical Strike Records-ի, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի եւ հայ երիտասարդության ֆեդերացիայի կողմից կազմակերպված արշավի մի մասն է:
Հայ երիտասարդության ֆեդերացիայի անդամները վերջին շաբաթներին այցելել են բազմաթիվ համալսարաններ, որտեղ ուսանողներին պատմել են սկսված արշավի մասին, հաղորդում է Аsbarez-ը:
Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Սերուժ Աբրահամյանի խոսքով, ցեղասպանությունների դադարեցման պահանջը չպետք է մեկանգամյա ակցիա լինի, որն անցկացվում է ապրիլին: Սկսված արշավը եղակի հնարավորություն է մարդկանց ուշադրությունը սեւեռել այդ խնդրի վրա ողջ տարվա ընթացքում: