News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հավատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, «Ամերիկայի ձայնին» հայտնել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքը:   

«Եթե նրանք չհավատային բանակցությունների միջոցով խաղաղ լուծման հասնելու հնարավորությանը, իրար հետ բանակցություններ չէին վարի: Երկու նախագահն էլ դրականորեն են տրամադրված առաջընթացի հասնելու ուղղությամբ եւ խոստովանում են, որ այդ հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով եւ որ պատերազմը աղետ կլիներ տարածաշրջանի համար», - նշել է Ուորլիքը:

Միջազգային միջնորդներն իրենց կողմից փորձում են կողմերին համոզել վերջապես հակամարտության հանգուցալուծման հասնել: 

«Հենց հիմա է եկել ժամանակը: Նախագահները` ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի, խաղաղություն են ցանկանում, ցանկանում են կարգավորում բանակցությունների ճանապարհով:  Ոչ հաջորդ տարի, ոչ երկու տարի անց, ոչ հինգ տարի անց ավելի հեշտ չի լինի: Ավելին, շփման գծում իրավիճակն ավելի վտանգավոր է ծանր սպառազինության, ականանետերի եւ հրետանու ներկայության պատճառով », - ընդգծել է Ջեյմս Ուորլիքը: 

Նրա խոսքով, տարածաշրջանում իրավիճակ է առաջացել, որի դեպքում   «յուրաքանչյուր վրիպումը կարող է հղի լինել լայնածավալ հակամարտության ռիսկով»:

Ուորլիքը հավելել է, որ ԱՄՆ-ը ողջունում է հակամարտության կարգավորման Պուտինի ջանքերը եւ որ Ռուսաստանը եւս հետաքրքրված չէ հակամարտության թեժացմամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ