News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Տուրիստական գործակալությունների ասոցիացիայի (TURSAB) ղեկավար Բաշարան Ուլուսոյը թուրքական հյուրանոցներին կոչ է արել քայլ առ քայլ հրաժարվել «ամեն ինչ ներառված է» համակարգից՝ ոլորտում եկամուտների անկման պատճառով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը:

«Այդ համակարգը գրավիչ է տնտեսող, ընտանիքով արձակուրդի մեկնող զբոսաշրջիկնեի համար: Նման հյուրանոցները չեն կարող բարձրացնել ծառայությունների գները, չնայած տարեցտարի նրանց ծախսերն ավելանում են: Հարկավոր է աստիճանաբար նվազեցնել այդ համակարգով աշխատող հյուրանոցների թիվը»,- հայտարարել է Ուսուլոյը:

Հունիսի 23-ին Թուրքիայի տուրիստական բիզնեսի ներկայացուցիչները վարչապետ Բինալի Յըլդըրըմին ոլորտի պայմանների բարելավման առաջարկներ են ներկայացրել:

Թուրքական տուրիստական ոլորտի փրկության ծրագիրը ներառում է 90 մլն դոլարի չափով ֆինանսավորում եւ տուրիստական ընկերությունների պարտքի վերակառուցման մեխանիզմների ներդնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ