News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով քվեարկված ցուցակները վստահված անձանց հասանելի են լինելու ընդամենը 20 րոպեով: Այս մասին Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները նշել են հունիսի 24-ին, Ստրասբուրգում Հայաստանի ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները:

Քննարկման թեման եղել են Հայաստանի  Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները, որոնք հունիսի 27-ին սպասվող  արտահերթ նիստի օրակարգում են։ Միջազգային կառույցները իրենց մտահոգություններն են ներկայացրել որոշ դրույթների, ինչպես նաեւ կարճ ժամանակահատվածում  տեխնիկական նորամուծություններն իրագործելու  հարցի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստրասբուրգում գտնվող ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Հետաքրքրվում էին՝ կա՞ն արդյոք  կազմակերպություններ, որոնք հանձն են առել այդ գործընթացը իրականացրել: Մենք նշեցինք, որ դեռեւս ամբողջական գումարը չկա, բայց տարբեր ընկերությունների հետ բանակցություններ են վարվում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ վերահսկողական մեխանիզմներն այս կարճ ժամանակահատվածում իրագործելու առումով մտահոգված էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, իսկ Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել մասնավորապես այն դրույթի կապակցությամբ, որ  քվեարկված ցուցակները վստահված անձանց հասանելի են ընդամենը 20 րոպեով:

«Մեր տպավորությամբ՝ իրենք եւս գտնում են, որ 20 րոպեն խիստ քիչ ժամանակ է ցուցակները համեմատելու համար: Իրենք գտնում են, որ բավարար չէ եւ մեզանից հետո կառավարության ներկայացուցիչների հետ ժամանակ, կարծում եմ՝ այդ խնդիրը բարձրաձայնելու էին, որ 20 րոպեն բավարար չէ եւ որ Ընտրական օրենսգրքում առնվազն  40 րոպե ամրագրվի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքով վերահսկողական մեխանիզմները իրագործելու նպատակով տրամադրվող գումարին, որից 5 միլիոն դոլար պակասում է, իսկ 10 միլիոնը ամբողջական տեխնիկան ներդնելու համար բավարար չէ, Զոհրաբյանն ասաց. «Այո, այս պահի դրությամբ 5 միլիոնի խնդիրը լուծված չէ, ինչը կարող է հանգեցնել այդ համաձայնեցման տապալման եւ մենք հորդորեցինք, որ իրենք օգտագործեն իրենց լծակները եւ դիմեն այն երկրներին, որոնք շահագրգռված են Հայաստանում ընտրական պրոցեսների արդար անցկացմամբ, աջակցեն: Իրենք խոստացան, որ այդ ուղղությամբ հնարավորը կանեն, քանի որ միայն նախատեսվող փոփոխությունների մասնակի իրագործելը կարող է խնդրահարույց լինել: Մեզ համար կարեւոր է, որ բոլոր կոմպոնենտները՝ ե´ւ միասնական նույնականացման քարտը, ե´ւ  տասը մատի մատնահետքը բազայում ունենալը, ե´ւ օնլայն հեռարձակումը իրականացվեն միաժամանակ, որովհետեւ եթե մի մասը չի լինելու, խնդիրներ է հարուցելու: Հորդորեցինք դիմել դոնոր կազմակերպություններին, որպեսզի  աջակցեն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հունիսի 24-ին, Ստրասբուրգում հանդիպելու է Վենետիկի հանձնաժողովի հետ: Ստրասբուրգ են մեկնել նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու Սահմանադրական դատարանի անդամ Վարդան Պողոսյանը:

Հանդիպմանը ներկա չի գտնվել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Ընդդիմությունը ներկայացրել են  ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը եւ ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Հաջորդ շաբաթ՝ հունիսի 27-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվելու, որպեսզի կոնսենսուսով փոփոխված դրույթները Ընտրական օրենսգրքում ընդգրկվեն:

Նշենք, որ 4+4+4 ձեւաչափով քննարկումների արդյունքում իշխանությունը որոշ վերապահումներով ընդունեց ընդդիմության 5 պահանջներից 4-ը, բացի տարածքային ցուցակները վերացնելու պահանջից։ Այս կոնսենսուսին չմիացավ քաղաքացիական հասարակություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ