News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի Gates Candy & Grocery քաղցրավենիքի խանութում ոստիկանները թմրանյութերի պահեստ են հայտնաբերել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով New York Post-ը:

Տեղի հարկային ծառայության աշխատակիցները խանութում չնախատեսված ստուգումներ են անցկացրել, ինչի արդյունքում կասկածելի գաղտնարան են հայտնաբերել, որը սովորաբար օգտագործվում է ծխախոտ պահելու համար, եւ հայտնել Նյու Յորքի ոստիկանությանը:

Խուզարկության ընթացքում ոստիկաններն արգելված նյութեր, փաթեթավորման եւ կշռելու համար նախատեսված պարագաներ են հայտնաբերել: Ոստիկանության Twitter-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, հայտնաբերված նյութերը չեն տեղավորվել ոստիկանության մեքենայի բեռնախցիկում:

Գործողության արդյունքում Քուինսի 33-ամյա եւ Մանհեթենի 46-ամյա բնակիչները ձերբակալվել են: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ