News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Դյուքի համալսարանի գիտնականները պարզել են, արդյոք հնարավոր է արհեստականորեն վերահսկել մարդու տրամադրությունը: Հետաքրքիր փորձն անցկացվել է մկների վրա ու ցույց է տվել հրաշալի արդյունքներ, հայտնում է Informing–ը:

 Մասնագետներին հաջողվել է կարգավորել այն մկների տրամադրությունը, որոնք մինչ այդ տագնապած էին:

Հետազոտողները ասում են, որ դրա համար իրենք ներգործել են պրեֆրոնտալ կեղեւի, նաեւ գլխուղեղի ծածկույթի վենտրալ մասի վրա, քանի որ հենց այդ բաժիններն են կարեւոր դեր կատարում զգացմունքների ձեւավորման ու սթրեսին արձագանքելու հարցում:
Գիտնականների կարծիքով տվյալ փորձը թույլ է տվել պարզել, որ ընդհանուր առմամբ մարդու ուղեղը կազմված է միկրոսխեմաներից, որոնք կառավարում են մեկը մյուսի աշխատանքը:

Պարզվել է, որ մեր զգացմունքային կյանքի առանցքային կանոնակարգիչներն են հենց մերձկեղեւային սխեմաները, իսկ դրանց վրա ազդելու միջոցով միանգամայն հնարավոր է փոխել մարդու տրամադրությունը:

Հիմա մասնագետները մտադիր են մշակել մի դեղամիջոց, որը կապահովի, որ ուղեղի որոշակի մասերը այլ կերպ աշխատեն: Գիտնականները վստահ են, որ նոր դեղորայքը կօգնի նրանց, ովքեր որեւէ ծանր ապրում կամ ուժեղ սթրես են տարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ