News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոպայում ղեկավարություն ստանձնելու եւ թելադրելու՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մտահղացումը վաղ թե ուշ հակառակ ռեակցիան առաջ կբերեր։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի  հետ զրույցում ասել է գերմանացի գիտնական եւ պատմաբան Մայքլ Հեզեմանը՝ անդրադառնալով Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքներին։

Նրա խոսքով, դա, իհարկե, շատ ուժեղ կանդրադառնա Եվրոպայի տնտեսության վրա։  «Մեծ Բրիտանիայի օրինակը կոգեւորի ԵՄ ընդդիմադիրներին, ինչպես օրինակ Նիդեռլանդներում եւ Գերմանիայում։ Բրիտանիայի այդ օրինակը, հավանաբար, դուռ կբացի այսպես կոչված փլուզման, կտրուկ փոփոխությունների համար։ Դա շատ մութ օր է լինելու եվրոպական միասնության համար»,– նշել է Մայքլ Հեզեմանը եւ հավելել, որ Բրիտանիայում շատ բարձր է ազգայնականության եւ էգոիզմի մակարդակը։ «Բայց մյուս կողմից անհրաժեշտ է խոստովանել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Եվրոպայում ղեկավարություն ստանձնելու եւ  մյուսներին միգրացիայի կամ  Հունաստանի ճգնաժամերի դեպքում նրանց անելիքը թելադրելու գաղափարը վաղ թե ուշ հակառակ ռեակցիան առաջ կբերեր։ ԵՄ բոլոր անդամ երկրները հավասար են, եւ ոչ ոք չի կարող որոշում կայացնել առանց մյուսների հետ քննարկելու»,– ընդգծել է Մայքլ Հեզեմանը։

Պատմաբանը պարզաբանեց, որ միգրացիան ճգնաժամի տեսակետից Գերմանիայի համար ճիշտ է օգնել կարիքավոր մարդկանց՝ Սիրիայից ըստ էության քաղաքացիական պատերազմի հետեւանքով եկած փախստականներին։ Սակայն կա եւս մեկ պատերազմ, որից փախչում են սիրիացիները։ Դա Սիրիայում ալավի–շիական վերնախավի դեմ Թուրքիայի հրահրած պատերազմն է։

«Մերկելի եւ Էրդողանի մտերիմ հարաբերությունները պղտորել են Անգլիայի շատ քաղաքական գործիչներին եւ բնակիչներին, որոնք վախենում են, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմն ազատականացնելու կամ ԵՄ–ին Թուրքիայի անդամակցելու դեպքում միլիոնավոր թուրքեր կգան Մեծ Բրիտանիա, Գերմանիա, եւ դրանք չկրթված թուրքերն են լինելու։

Էրդողանն այդկերպ կարող էր լուծել քրդական խնդիրը՝ ընդամենը նրանց տարհանելով Գերմանիա կամ Արեւմտյան Եվրոպա։ Դուք գիտեք, որ Թուրքիան ցեղասպանություն իրականացնելու երկարամյա ավանդույթ ունի»,– փաստեց Հեզեմանը։

Պատմաբանի խոսքով՝ Էրդողանը երկրի քրդաբնակ շրջաններում քաղաքացիական պատերազմ է սկսել։ «Նա նրանց հարկադրել է լքել իրենց բնակավայրերը, որպեսզի Թուրքիան մեկ քայլ մոտ լինի Անատոլիայում էթնիկ հոմոգենեզացմանը։ Դա էր 100 տարի առաջ Թուրքիայի պլանը, այդ պլանը գործում է եւ այսօր»,– եզրափակեց Մայքլ Հեզեմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ