News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շոտլանդացի գիտնականների նոր հետազոտությունը պարզել է, որ տղամարդիկ եւ կանայք շպարը տարբեր կերպ են ընկալում։ Տղամարդիկ շպարված կանանց ընկալում են որպես ավելի հարգարժան, իսկ կանայք շպարվածներին ավելի դոմինանտ են ընկալում։

Դոկտոր Վիկտորյա Միլեւան նշում է, որ երկու սեռերն էլ համամիտ են, որ շպարված կանայք ավելի հմայիչ տեսք ունեն, երբ խոսքը բարձր դիրքի մասին է, սակայն նման կանանց ընկալումը, սեռից կախված, տարբերվում է, հայտնում է Planet Today–ը։

Այդ հետազոտության համաձայն՝ բարձր կարգավիճակի կարելի է հասնել 2 ճանապարհով՝ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելով կամ այն որակներով, որոնք մյուսների մոտ ձեր օրինակին հետեւելու ցանկություն առաջ կբերեն։ Սակայն կանայք, անկախ ընտրած տարբերակից, շպարված ուրիշ կանանց բավականին բացասաբար են վերաբերվում։

Դա պայմանավորված է նախանձով եւ սեփական դիրքի նկատմամբ վտանգի զգացողությամբ։  Կանայք կարծում են, որ իգական սեռի մյուս շպարված ներկայացուցիչները տղամարդկանց համար ավելի գրավիչ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ