News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շվեդիայի եւ Մեծ Բրիտանիայի կենսաբանները բացատրել են մարդկանց լավի ու վատի բաժանելու երեւույթը։ Հիմնական եզրակացությունն այն է, որ մարդկանց մեծամասնությունը գենետիկ այս կամ այն վարքագծի հակվածությունն ունի։ Գիտնականները նման եզրակացության են եկել մարդկանց եւ կենդանիների մոտ սոցիալական փոխհարաբերությունների էվոլյուցիան ուսումնասիրելու արդյունքում։

Մարդկանց վարքը որոշվում է ժառանգական գենետիկ գործոններով, որոնք մասնավորապես ապահովում են համայնքի մյուս անդամների հետ կապը։ Նման փոխհամագործակցությունը հաճախ կարող է անմիջականորեն վնասակար լինել անհատի համար, բայց խմբին մասնակցության ընկալումը թույլ է տալիս այլ կերպ ընկալել իրավիճակը։

«Սոցիալական էվոլյուցիայի տեսությունը նախկինում գենետիկ տարբերությանը չի դիմել։ Մենք մոդել ենք մշակում, որը թույլ է տալիս հետազոտել դա այլ գործոնների հետ միասնական կառուցվածքի շրջանակներում, որն ազդում է վարքի վրա»,– ասել է հետազոտության համահեղինակ Օլոֆ Լեյմարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ