News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է Ղարաբաղի խնդրի համապարփակ լուծման մասին, այլ ոչ թե փուլային, ինչպես փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմը: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը:

Պատգամավորը նշել է, որ Ղարաբաղի շուրջ տարածքները ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքներ են: «Ոչ  մի տարածք չի կարող հենց այնպես տրվել: Ամենաառաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Մինչեւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը չդառնա անկյունաքարային, հակամարտությունը չի կարող լուծվել»,- նշել է Բաղրյանը:

Պատգամավորն ընդգծել է, որ տարածքների ոչ մի հարց չի կարող լինել, մինչեւ կարգավիճակը չպարզվի: «Տարածքների մասին անընդհատ խոսում է Ադրբեջանը, բայց այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում Մարտակերտի եւ Մարտունու շրջանի հայկական տարածքները»,- հավելել է Վարդգես Բագրյանը:

Հիշեցնենք, որ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մասնավորապես ասել էր. «Սա այն դեպքը չէ, երբ կարելի է առանձնացնել մի հարց եւ ասել, որ այդ հարցով համաձայնություն ենք ձեռք բերել եւ կարող ենք առաջ շարժվել: Մենք խոսում ենք համապարփակ կարգավորման մասին, այնպես որ մենք պետք է համաձայնության գանք բոլոր հարցերով: Դեռեւս համաձայնություն է ձեռք բերվել առանձին ոլորտներում, այնինչ մյուսներում դա չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ