Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: