Նախնական տեղեկություններով՝ Երեւանի Ագաթանգեղոսի շենքերից մեկի 7-րդ հարկից ընկած 16-ամյա աղջիկը սելֆի անելիս է եղել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ նախնական տվյալների՝ աղջիկը պատշգամբին նստած նկարվելիս է եղել, երբ կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել 7-րդ հարկից:
Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից էլ NEWS.am-ին տեղեկացրին, որ 16-ամյա աղջիկը գտնվում է հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է, այս պահին վիրահատության միջամտության կարիք չկա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի շենքերից մեկից 16-ամյա աղջիկ է ընկել: