News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իլհամ Ալիեւի ելույթում տասնյակից ավելի աղավաղումներ եւ ակնհայտ խաբեություն է տեղ գտել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ զինծառայողների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը, ըստ որի Ադրբեջանն արդեն զենքի ու զինտեխնիկայի նոր տեսակներ է բերում:

«Հռոմի Պապի ուխտագնացության այս սուրբ օրով ստիպված եղա ադրբեջանական մամուլում կարդալ Ալիեւի՝ կեղծիքով ու ստով հագեցած հերթական ելույթը։ Այդ ելույթում տասնյակից ավելի աղավաղումներ եւ ակնհայտ խաբեություն է տեղ գտել։ Ալիեւը վաղուց է պատրաստվում պատերազմի։ Ելույթում տեղ գտած կեղծիքների կողքին նա անուղղակիորեն բացահատում է իր նենգ մտադրությունը՝ շփման գծում եւ սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրումը իր կողմից խոչոընդոտելու վերաբերյալ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ Հայաստանը միշտ կողմ է եղել կայուն հրադադարի հաստատմանը եւ միայն Ալիեւն է ընդդիմացել դրան, քանի որ ամեն կերպ ձգտում է ռազմական լուծման։ Վերջին տարիների ադրբեջանական ագրեսիաները ցույց են տվել, որ նույնիսկ այս հարաբերական անդորրը կարող է խաբուսիկ լինել, քանի ո  գործ ունենք միջազգային հանրությանը շարունակաբար խաբող ու մոլորեցնող թշնամու հետ։ Երբեւ չի կարելի բացառել, որ Ալիեւը կարող է առիթ փնտրել նոր ագրեսիայի համար»,–ասաց Արտակ Զաքարյանը։

Հարցին՝ Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունների դեպքում հայկական կողմն ի՞նչ անելիքներ ունի,  չպե՞տք  է իր հերթին մտածի նոր զինատեսակներ ձեռք բերելու մասին՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի հետեւանքները,  ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանեց. «Բոլոր իրավիճակներում մենք պետք է շարունակենք մեծ ուշադրություն դարձնել մեր արեւելյան սահմանների անվտանգությանը, պետք է անընդհատ ավելացնենք սպառազինությունը եւ պաշտպանունակությունը։ Մեր խնդիրը ամուր պաշտպանական համակարգ ունենալն է, եւ մենք դա ունենք։ Մենք ամեն ինչով պատրաստ ենք պաշտպանելու մեր պատմական հայրենիքն ու մեր ժողովրդի անվտանգությունը ադրբեջանական հրոսակախմբերից:

Ցավ եմ ապրում միայն նրա համար, որ Ալիեւի նմանների հիվանդ երեւակայությունը կարող է կործանարար լինել մեր ողջ տարածաշրջանի համար։ Այդ հիվանդ մարդը պետք է հասկանա վերջապես, որ իր զինվորին խաբելով, իր խղճուկ իշխանությունը երկարաձգելով մի քանի ադրբեջանցի սերունդներ արդեն խարխափում են անորոշության եւ վախի մթնոլորտում։ Պաշտոնական Բաքուն վաղ թե ուշ պետք է հաշվի նստի պաշտոնական Ստեփանակերտի հետ եւ որքան շուտ դա անի, այնքան լավ հակամարտության բոլոր կողմերի եւ միջազգային հանրության համար»։

Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ զինծառայողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, որ Ադրբեջանը շարունակումէ զենք գնել, ինչի մասին  հաղորդում է «Ազերթաջ»-ը:

«Ադրբեջան արդեն զենքի ու զինտեխնիկայի նոր տեսակներ են բերվում: Վերջերս ես համապատասխան հրահանգ եմ տվել՝ նյութատեխնիկական ապահովման հետագա ընդլայնման ու բարելավման հարցով»,-ընդգծել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ դա տեղի է ունենում վերջին մի քանի ամիսներին: «Այս գործընթացը շարունակվելու է: Մենք բավարար նյութական հնարավորություններ ունենք, եւ մենք ռազմական նշանակության արտադրանք ենք ձեռք բերում տարբեր երկրներից: Այսինքն, ուզում եմ ասել, որ մենք կախված չենք մեկ աղբյուրից: Այս ոլորտում, ինչպես նաեւ մյուս բոլոր ոլորտներում, մենք գնում ենք դիվերսիֆիկացման ուղիով: Իհարկե, մենք պետք է ձգտենք ադրբեջւանական բանակի համար բերել ամենաժամանակակից զենքն ու տեխնիկան»,-ասել է Ալիեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ