News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միությունն ու կամուրջներն ավելի լավ են, քան պատերը. ինձ համար միասնությունը միշտ ավելի լավ է, քան հակամարտությունը, բայց միասնության տարբեր ձեւեր կան։ Այս մասին Հայաստանից Հռոմ մեկնելիս՝ օդանավում լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ, ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ անդրադառնալով ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու եւ դրա հետեւանքով հնարավոր պատերազմների մասին հարցին։

«Եվրոպայում արդեն պատերազմ է ընթանում։ Բացի այդ, առանձնացման շունչը կա ոչ միայն Եվրոպայում, այլ նաեւ առանձին երկրներում. Եթե դուք հիշում եք, Կատալոնիան, իսկ անցյալ տարի Շոտլանդիան։ Ես չեմ ասում, որ դրանք վտանգավոր են, բայց մենք պետք է դրանք լավ ուսումնասիրենք եւ նախքան առանձնացման քայլ կատարելը խոսենք ինքներս մեզ հետ եւ արդյունավետ լուծումներ փնտրենք»,– ասել է Պապը։

Նրա նշել է, որ չի ուսումնասիրել պատճառները, թե ինչու է Մեծ Բրիտանիան ցանկացել անել այդ քայլը։ «Կարծում եմ՝ ես դա մի անգամ ասել եմ, չգիտեմ որտեղ, բայց ասել եմ. անկախությունը տանում է ազատագրման։ Օրինակ, Լատինական Ամերիկայի մեր բոլոր երկրները, անգամ Աֆրիկայի երկրները ազատվել են Մադրիդի, Լոնդոնի, Փարիզի, Ամստերդամի  իշխանությունից։ Եվ դա ազատագրում է, որն ավելի հասկանալի է, քանի որ դրա հետեւում մշակույթ է, մտածելակերպ...

Ես դեռ չեմ խոսում Brexit–ի մասին։ Դա մի բան է, որին անուն է տրվել։ Ես սա ասում եմ առանց վիրավորելու, դա բառ է, որն օգտագործում են քաղաքական գործիչները՝ Բալկանիզացիա, առանց Բալկանների վնասի մասին խոսելու։ Դա ելքի նման մի բան է, բայց ոչ ազատագրում։ Եվ դրանց հետեւում կան պատմություններ, մշակույթներ, թյուրըմբռնումներ, անգամ բարի կամք։ Դա հասկանալի է»։

Պոնտիֆիկոսի խոսքով՝  իր համար միասնությունը միշտ ավելի լավ է, քան հակամարտությունը։ «Բայց միասնության տարբեր ձեւեր կան։ Միությունը, եւ այստեղ խոսքը Եվրոպական միության մասին է, ավելի  լավ է, քան թշնամությունն ու հեռավորությունը։ Միությունն ու կամուրջներն ավելի լավ են, քան պատերը։ Պետք է մտածել այդ ամենի մասին։ Ես Եվրոպայում եմ, բայց ես ուզում եմ որոշակի բաներ ունենալ, որոնք իմն են, իմ մշակույթից, եւ ես ուզում եմ ստանալ Կառլոս Մեծի  մրցանակը, որն ինձ տալիս է ԵՄ–ն, որպեսզի բացահայտեմ ուժը, որը գալիս է նրա արմատներից։  Դա ստեղծագործական քայլ է եւ  առողջ անջատվածություն, որպեսզի ԵՄ–ն երկրների համար ավելի շատ ազատություն տա: Կարելի է մտածել Միության այլ ձեւի մասին, որն ավելի ստեղծագործ է։ Օրինակ՝ Իտալիայում մինչեւ 25 տարեկան երիտասարդների 40 տոկոսն աշխատանք չունի։ Ինչ–որ բան լավ չէ այդ Միության մեջ, բայց մենք ջրի հետ միասին երեխային պատուհանից դուրս չենք նետում չէ՞։ Այսօր Եվրամիության համար առանցքային բառերը ստեղծարարությունն է եւ պտղաբերությունը։ Սա մարտահրավեր է»,– ասել է Հռոմի Պապը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ