News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ռազմական ավիացիան կադրեր պատրաստելու հետ խնդիրներ չունի։ Այս մասին Ավիացիայի օրվա առիթով մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանի ԶՈւ ավիացիոն վարչության փրկարարական եւ պարաշյուտադեսանտային ծառայության ղեկավար Թեւոս Իլիկչյանը։

«Ռազմական ավիացիայի կադրերը համալրվում են ավիացիոն համալսարանի շրջանավրտներով»,– ասել է գնդապետը։

Անդրադառնալով իր մասնագիտությանը՝ Իլիկչյանը խոստովանեց, որ դա սթրեսներով լի եւ գրավիչ մասնագիտություն է։ «Մեր ծառայությունը օդաչուներին սովորեցնում է փրկվել։ Մենք ինքներս մասնակցում ենք որոնողական գործողություններին»,– նշել է Իլիկչյանը։
Հայաստանում պարաշյուտիզմի դպրոցի պատմությունը սերում է անցյալ դարի 30-ականներից։ Վերջին տարիներին ավանդույթը վերածնվել է պարաշյուտիզմի դաշնության ստեղծմամբ։ «Պարաշյուտն անհրաժեշտ է օդաչուին փրկելու համար։ Դրանից սկսվում է ուսուցումը»,– նշել է գնդապետը։

Անդրադառնալով մասնագետներ պատրաստելու մակարդակին՝ Թեւոս Իլիկչյանը նշեց, որ բոլոր մարզումներն անցկացվում են լիարժեք, ոչ մի բանի վրա չեն տնտեսում։ Դրա շնորհիվ կա բարձր արդյունք։

Նրա խոսքով՝ ծառայությունում պատրաստություն են անցնում ոչ միայն օդաչուներ, այլ նաեւ սահմանապահներ, փրկարարներ, քաղաքացիական անձինք։ «Մեր մասնագիտությունը բազմապրոֆիլ է՝ ողջ մնալ, փրկել մյուսներին, դիմանալ, մինչեւ օգնություն հասնի»,– նշել է Իլիկչյանը՝ հավելելով, որ այդ մասնագիությունն ընտրողների թիվը մեծ չէ, սակայն եկողները մնում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ