Հունիսի 19-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Պտղնի ճանապարհին բախվել էր ճամփեզրի երկաթե արգելապատնեշին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը` 41-ամյա Արսեն Պողոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունիսի 26-ին, ժամը 7.40-ին, Ա.Պողոսյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: