News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին:

1. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 28-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Պուշկինի փող. 49, 51, 58, 60, 62,  Փարպեցու փող. 9, 9Ա, 11, 11Ա, Թումանյան փող. 1-ին անցուղու 5  համարների ջրամատակարարումը:

2. Պլանային  աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 29-ին ժամը 10.00-ից մինչեւ հունիսի 30-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Սեւանի, Գորգագործների,  Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների,  Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի ջրամատակարարումը: Իսկ Շենգավիթի մյուս հատվածներում կդադարեցվի 4-րդից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տպել
Ամենաշատ